Քայլի Ջենները զարդարել է Forbes ամսագրի շապիկը

21:55   11 հուլիսի, 2018

Քարդաշյան-Ջեններ քույրերից կրտսերը՝ Քայլին, չնայած երիտասարդ տարիքին, արդեն հասցրել է դառնալ հաջող բիզնես ստեղծելու վառ օրինակ: Forbes ամսագիրը հրապարակել է 60 ամենահարուստ կանանց ցուցակը:

20-ամյա աստղը, որն արդեն իսկ հասցրել է 900 մլն. դոլար կուտակել, զբաղեցրել է ցուցակի 27-րդ տեղը:

Քայլի Ջենների կողմից Kylie Cosmetics ընկերությունը հիմնադրվել է ընդամենը 2 տարի առաջ ու արդեն ցույց է տվել հրաշալի արդյունքներ: Իհարկե, բրենդի կայացմանը մեծապես նպաստել են Քարդաշյան-Ջեններ գերդաստանի համբավն ու ճանաչվածությունը:



Քայլին անդրադարձել է այդ իրադարձությանը իր Instagram-յան միկրոբլոգում՝ հրապարակելով ամսագրի շապիկի լուսանկարը եւ դրան կից գրելով. «Հավատս չի գալիս, որ ես հրապարակում եմ իմ պատկերով Forbes-ի շապիկի լուսանկարը: Ես անչափ շնորհակալ եմ: Ես օրհնված եմ, որ իմ աշխատանքն է ամեն օր անել այն, ինչ սիրում եմ: Ես նույնիսկ չէի էլ կարող երազել այդ մասին»:



Forbes-ի ցուցակում տեղ է գտել նաեւ հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը՝ զբաղեցնելով 54-րդ տեղը: Ամսագրի տեղեկութունների համաձայն՝ հայուհին իր KKW Beauty բրենդի միջոցով հասցրել է 350 մլն. դոլար վաստակել:

Ի դեպ, Forbes-ը իր ներկայացրած ցուցակի մեջ ընդգրկել է միայն այն կանանց, ովքեր ինքնուրույն են ստեղծել իրենց ունեցվածքը, այլ ոչ թե ստացել են այն որպես ժառանգություն:







                                                                                                         Աղբյուրը՝ Forbes
                                                                          Լուսանկարները՝ Instagarm, Forbes



© NEWS.am STYLE