Բրիթնի Սփիրսի street style ոճը

22:15   11 հուլիսի, 2018

Բրիթնի Սփիրսին «բռնացրել են» Վաշինգտոնի օդանավակայանում, ուր երգչուհին ժամանել է ամառային համերգային շրջագայության սկիզբը ազդարարելու համար: Երգչուհին հուլիս ամսվա ընթացքում համերգներով հանդես է գալու ԱՄՆ մի շարք նահանգներում: Օգոստոսին Սփիրսը պատրաստվում է ընդլայնել համերգների շառավիղը՝ ընդգրկելով նաեւ Եվրոպան:



36-ամյա փոփ աստղը ներկայացել է կիսատաբատով ու ճերմակ տոպով: Առօրեական կերպարին Բրիթնին մի փոքր էլեգանտություն է հաղորդել բարձրակրունկ ամառային սանդալների միջոցով:

Երգչուհուն ուղեկցել են նրա թիկնապահները: Նրա վարսերը արձակված են եղել, իսկ դիմահարդարումը՝ նուրբ ու ամենօրյա ոճին համապատասխան: Վարդագույն շրթներկն ու սեւ ստվերաներկը ընդգծել են աստղի դիմագծերը:



Հիշեցնենք, որ Բրիթնի Սփիրսի նախկին ամուսինը՝ Քեւին Ֆեդերլայնը, վերջերս երգչուհուց կրկին գումար էր պահանջել իրենց երեխաներին խնամելու համար: Երգչուհին նախկին ամուսնուն ամսական 20 հազար դոլար է վճարում:





                                                                                                        Աղբյուրը՝ Daily Mail
                                                                                                   Լուսանկարները՝ Mega



© NEWS.am STYLE