Արքայազն Հարրին «հանդիմանել է» երեխային, որը դիպչել է Մեգան Մարքլի վարսերին

22:50   11 հուլիսի, 2018

Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի ներկայացուցիչներ՝ արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը, ժամանել են Իռլանդիա:  Փոքրիկ սպորտսմենների հետ տեղի ունեցած հանդիպումը «Կրոկ պարկում» ջերմ ու մտերմիկ է անցել:



Տեսնելով թագավորական ընտանիքի անդամներին՝ երեխաները ոչ միայն չեն կարկամել, այլեւ մտերմիկ կերպով շփվել են նրանց հետ: Երեխաներից մեկը նույնիսկ այնքան է ցանկացել ծանոթանալ Սասսեքսի դքսուհու հետ, որ դիպչել է նրա վարսերին ու այտերին:



Երեխայի ժեստը արժանացել է արքայազն Հարրիի «հանդիմանանքին»: Վերջինս մեղմորեն թափահարել է ցուցամատը՝ ի նշան այն բանի, որ այդպես վարվել չի կարելի:

Մեգան Մարքլին, կարծես թե, չի ընկճել երեխայի անմիջականությունը: Դքսուհին այդ ամենին արձագանքել է ծիծաղով:



Պետք է փաստել, որ, այնուամենայնիվ, Հարրին բարկացած չի եղել: Նա մեծ հաճույքով թույլ է տվել երեխաներից մեկին շոշափել իր կարմրահեր մորուքը:



                                                                                                                 Աղբյուրը՝ People
                                                                                   Լուսանկարները՝ Getty, Splashnews



© NEWS.am STYLE