Ժաննա Բուտուլյանը ներկայացել է առանց դիմահարդարման

23:15   11 հուլիսի, 2018

Սերիալներից հայտնի դարձած դերասանուհի Ժաննա Բուտուլյանը  Instagram-ի իր էջում հաճախ կիսվում է հրապուրիչ լուսանկարներով, սելֆիներով՝ այդկերպ օգտատերերին ներկայացնելով իր առօրյան:

Դերասանուհին երկար չի սպասեցնում իր երկրպագուներին: Նա
 նոր, ամառային լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում: Լուսանկարում դերասանուհին լողավազանում վայելում է իր ամառային հանգիստը:



Նրա դեմքից բացակայում է դիմահարդարումը: Ժաննան լուսանկարում թարմ ու զովացած տեսք ունի:

Ավելի վաղ դերասանուհին հրապարակել էր մի եթերային լուսանկար, որում նրա ձեռքին վրձին էր, իսկ ինքը՝ ճերմակ վերնաշապիկով ու վեր հավաքված վարսերով:





© NEWS.am STYLE