«Գահերի խաղը» սերիալի աստղը կրկին կմարմնավորի առաջնորդի կերպարը

23:57   11 հուլիսի, 2018

Ամերիկացի դերասան Ջեյսոն Մոմոան, ով առավելապես հայտնի է «Գահերի խաղը» սերիալում մարմնավորած Դրոգոյի կերպարով, կգլխավորի Apple ընկերության «Տեսնել» (See) սերիալի դերասանական կազմը:



Դրամատիկ սերիալի իրադարձությունները, ըստ սյուժեի, ծավալվելու են ապագայում: Սերիալը պատմելու է մարդկանց մասին, որոնք կորցրել են տեսնելու ունակությունը եւ շփման, հաղորդակցվելու նոր ուղիներ են փնտրում:

Մոմոայի կերպարը՝ լիդեր Բաբա Վոսսը, օգնության է հասնում այն ժամանակ, երբ ընտանիքներից մեկում ծնվում է զույգ երեխա՝ օժտված տեսնելու կարողությամբ: Վոսսի առաջ ծառանում է խնդիր, այն է՝ փրկել քաոսի մեջ գտնվող աշխարհը:











                                                                                                Աղբյուրը՝ cinemablend
                                                                                                 Լուսանկարները՝ Imdb




© NEWS.am STYLE