ՀՈւԼԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   17 հուլիսի, 2018

ԽՈՅԵՐ

Այսօր դուք ձեր սիրելիից անսպասելի գործողություններ կսպասեք: Եթե նա հանգիստ լինի եւ անսպասելի բաներ չանի, դուք կհիասթափվեք: Բայց, չէ՞ որ, նա դրանում մեղավոր չէ:

ՑԼԵՐ

Աստղերը խորհուրդ են տալիս ձեզ եւ ձեր սիրելիին դիմել որոշակի խենթությունների: Որքան խենթ լինեն ձեր գործողությունները, նույնքան ուրախ կանցնի ձեր` միասին անցկացրած ժամանակը: Ասում են` խենթ արարքներն ավելի են մտերմացնում մարդկանց:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Աստերը խորհուր են տալիս վերանայել ձեր եւ ձեր սիրելիի` վերջին օրերի հարաբերությունները: Եթե դուք այնտեղ փոփոխություններ չեք տեսնում, ուրեմն կույր եք: Կամ էլ ճիշտ ժամանակն է դիմել փոփոխությունների:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ստիպված կլինեք շտապել, որպեսզի կարողանաք ավարտին հասցնել բոլոր գործերը: Ձեր սիրելին կնեղանա ձեզանից ուշադրության պակասի համար: Սակայն այնպես արեք, որ նա հասկանա ձեր գործերի կարեւորությունը:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր որեւիցե մեկը ձեր եւ ձեր սիրելիի կարիքը կունենա: Սակայն հնարավոր է` ձեր սիրելին հրաժարվի օգնել ձեզ, քանի որ նա եւս շատ գործեր ունի ավարտին հասցնելու: Պետք չէ նրան մեղադրել:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր, նույնիսկ, աստղերը ձեզ կնախանձեն: Նրանք վաղուց այդքան ներդաշնակ զույգ չէին տեսել: Նույնիսկ, ձեր վեճերը ներդաշնակ կլինեն: Սակայն աշխատեք չվիճել այսօր: Վայելեք միասին անցկացրած պահերը:

ԿՇԵՌՔՆԵՐ

Հրաշալի օր է մաքրություն կատարելու համար: Ընդ որում` բացի տունը կարգի բերելուց, լավ կանեք նաեւ կարգի բերեք ձեր հոգում տիրող իրարանցումը:

ԿԱՐԻՃՆԵՐ

Հիշեք այն հեքիաթային հերոսներին, որոնք այդքան շատ էին սիրում նստել եւ աստղերը հաշվել։ Հուլիսի 17-ին աստղերը հուշում են, որ դուք էլ հենց այդ նույն գործով պետք է զբաղվեք։ Աստղազարդ երկինքը ռոմանտիկ տրամադրություն կփոխանցի եւ ավելի կմտերմացնի ձեզ։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Աղեղնավորների տրամադրությունը հուլիսի 17-ին կամ վատ, կամ շատ վատ կլինի։ Այսօր նրանց չի հաջողվի կենտրոնանալ սեփական խնդիրների լուծման վրա։ Բայց մի տրվեք ձեր զգացմունքներին, այլապես օրը ոչ միայն վատ սկիզբ, այլեւ վատ ավարտ կունենա։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Հուլիսի 17-ը կարճատեւ հարաբերությունների համար հիանալի օր է։ Դրանք պարզապես ռոմանտիկ տրամադրություն կպարգեւեն ձեզ, սիրախաղ կսկսեք եւ հաճույք կստանաք դրանից։ Աստղերը հուշում են՝ այսօր հեռուն գնացող պլաններ մի ծրագրեք։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեր սիրելի անձնավորությունը կցանկանա զարմացնել ձեր անկրկնելի, յուրօրինակ եւ տարբերվող երեւակայությունը։ Եվ եթե նույնիսկ նրա աշխատանքի արդյունքն այնքան էլ ստացված չլինի, ձեւացրեք, որ նրան իսկապես հաջողվել է տպավորել ձեզ։

ՁԿՆԵՐ

Այսօր ստիպված կլինեք ավարտին հասցնել մի կարեւոր գործ, որը սիրային հարաբերությունների հետ ոչ մի կապ չունի։ Սակայն անձնական կյանքը կհիշեցնի իր մասին եւ կբարձրաձայնի իր «իրավունքները»։ Իսկ թե որն եք ավելի կարեւորում, կհասկանաք ինքներդ։

 

Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE