Լողազգեստով ներկայացած Նազենի Հովհաննիսյանի խորհրդավոր գրառումը (ֆոտո)

00:35   12 հուլիսի, 2018

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի նոր գրառումներն ու լուսանկարները բավականին սպասված են իր երկրպագուների կողմից: Դերասանուհին երկար չի սպասեցնում Instagarm-յան օգտատերերին ու հաճախ է նրանց դատին ներկայացնում գեղեցիկ լուսանկարներ:

Այս անգամ Նազենին ավելի է թեժացնում առանց այդ էլ շոգ ամառը: Նա Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում լողազգեստով է:



Հաղորդավարուհին խորհրդավոր կերպով է մեկնաբանել իր հրապարակումը՝ գրելով. «Եվ այն պահին, երբ թվում է, թե աշխարհը շուռ է եկել, գտնում ես մի նոր, անսպասելի մի «հենման կետ», որը, պարզվում է, հենց քո մեջ էր, իսկ դու հա փնտրում էիր դրսում՝ ուրիշների մեջ... Մարդը... երբ գլխիվայր է լինում, իրեն ճանաչում է իսկապես»:

Ավելի վաղ Նազենին ներկայացել էր street style ոճով:Հաղորդավարուհին մեկնաբանել էր իր հրապարակումը՝ լուսանկարին կից թողնելով գրառում. «Հայաստան. Երևան. Հանրապետության Հրապարակ)) 06.07.2018 Կամ Ժամանակը մեզ կհաղթի, կամ՝ մենք Նրան)), մենք՝ ՀԱՅԵՐՍ,))) ինչ՞ ասացիք»:





© NEWS.am STYLE