ՀՈւԼԻՍԻ 21-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   21 հուլիսի, 2018

ԽՈՅԵՐ

Ինչու՞ չեք կարողանում մինչեւ վերջ հավատալ սիրելիի հաճոյախոսություններին: Դուք գտնում եք, որ իրականում արժանի չե՞ք նման բարձր գնահատականի: Իրականում ձեզ պակասում է ինքնավստահությունը: 

ՑԼԵՐ

Այսօր ցանկալի է, որ հետեւեք ձեր երազներին: Միգուցե վերջին շրջանում դրանք ձեզ մոտ վառ են եւ կպչուն: Դուք պետք է լուրջ վերաբերեք դրանց՝ որպես հուշում: Միգուցե դրանք ինչ-որ բա՞ն են փորձում ձեզ ասել: 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր դուք հնարավորություն ունեք վերջապես պարզել այն մութ կողմերը, որոնք առկա են ձեր կյանքում եւ սիրային հարաբերություններում: Ինչ-որ կարեւոր բան այսօր կարող եք իմանալ սիրելիից, եթե ուղիղ հարցնեք նրան այդ մասին:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Ինչը՞ նվերից լավ կարող է բարձրացնել սիրելիի տրամադրությունը՝ ստիպելով նրան մոռանալ մանր խնդիրների մասին: Ճիշտ է՝ ոչինչ: Այսօր դուք պետք է նվիրեք զուգընկերոջն այն, ինչը նրան իսկապես մեծ ուրախություն կպատճառի: 

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր դուք եւ ձեր սիրելին հակված կլինեք ճնշում գործադրել միմյանց վրա: Դա կարող է իսկական փորձություն դառնալ նյարդերի համար: Եթե խնդիրը զուգընկերոջ պահանջների մեջ է, ապա այսօր անհրաժեշտ է անկեղծ եւ սրտանց զրուցել նրա հետ:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր հակված եք կասկածելու ամեն ինչին, ինչպես երբեւէ, հատկապես՝ սիրային հարաբերություններում, որոնք սկզբում այնքան հրաշալի էին, իսկ հիմա, կարծես, չեն արդարացնում ձեր հույսերը: 

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօրվանից ձեզ համար մեծ փոփոխությունների եւ իրադարձությունների շրջան է սկսվում: Աստղերը հուշում են, որ ժամանակն է իրագործել բոլոր այն ծրագրերը, որոնք կապված են զգացմունքների եւ հարաբերությունների հետ: 

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր միայնակ Կարիճները հնարավորություն ունեն հանդիպել նրան, ով կհամապատասխանի նրանց բոլոր պահանջներին: Սակայն դուք ստիպված կլինեք շատ ջանքեր գործարդել, որպեսզի նրանից ժամադրության հրավեր ստանաք: 

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելիին չի հաջողվի փչացնել ձեր տրամադրությունը, որքան էլ, որ դուք հակառակ կարծիքին լինեք: Ի դեպ, շատ բան ձեզանից էլ է կախված:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Եթե ձեզ համակել են վատ մտքերը, ապա այսօր կարող եք դրանցով կիսվել մտերիմներից մեկի հետ: Չկասկածեք՝ նա ձեզ ոչ միայն կլսի, այլեւ օգտակար խորհուրդ կտա:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեր սիրելին չի կարողանա համոզել ձեզ, որ ինչ-որ բան իր ուզածով անեք: Դուք նման կլինեք փոքրիկ եւ համառ երեխայի:

ՁԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելին անգիր կանի ձեր բոլոր վնասակար սովորությունները՝ հոգ տանելով, որ ոչ մի բան ձեզ ցավ չպատճառի: Վստահ եղեք՝ դուք հուսալի ձեռքերում եք:

 

 

Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE