Բեյոնսեն՝ Dolce&Gabbana ապրանքանիշի 4000 դոլարանոց զգեստով

11:11   12 հուլիսի, 2018

Բեյոնսեն հիմա համաշխարհային շրջագայության մեջ է ու այս պահին նա եվրոպական երկրներում է համերգներ տալիս։ Միլանում իր շքեղ համերգից հետո հայտնի երգչուհին որոշել է ժամանակավորապես հանգստանալ ու որպես հանգստի վայր Կանն է ընտրել։

Ի դեպ, չմոռանանք նշել, որ նրա հետ շրջագայության էր մեկնել նաև ամուսինը՝ Ջեյ Զին։

Հենց վերջինի հետ էլ պապարացիները տեսել են Բեյոնսեին, երբ աստղային զույգը դուրս էր գալիս LA Guerite ռեստորանից։

36-ամյա երգչուհին Dolce&Gabbana ապրանքանիշի  4000 դոլարանոց  զգեստով էր։

Ի դեպ, վերջերս սկսել են լուրեր պտտվել երգչուհու հերթական հղիության մասին, բայց դատելով լուսանկարներից դրանք ընդամենը բամբասանքներ են։

Ի դեպ, Բեյոնսեի երկրպագուները կարող են ուրախանալ՝ հայտնի երգչուհին հասել է հերթական բարձունքին ու հիմա նա Rolling Stone ամսագրի կազմած՝ դարի 100 լավագույն երգերի վարկանիշի առաջատարն է։

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Backgrid



© NEWS.am STYLE