Միշել Ռոդրիգեսը դարձավ 40 տարեկան. նրա մասնակցությամբ 5 ֆիլմ, որոնք առաջարկում ենք դիտել

14:05   12 հուլիսի, 2018

Ամերիկացի հայտնի դերասանուհի Միշել Ռոդրիգեսն այսօր՝ հուլիսի 12-ին, նշում է ծննդյան 40-ամյակը: Դերասանուհին հայտնիություն է ձեռք  բերել «Ընկերուհին» ֆիլմից հետո, որտեղ մարմնավորում էր բռնցքամարտիկի: Այդ դերի համար Միշելն արժանացել է Independent Spirit եւ Gotham մրցանակների:

Ռոդրիգեսը նաեւ նկարահանվել է հայտնի սերիալներում: Lost հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանում նա մարմնավորում էր Անա Լուսիա Կորտեսին: Բացի այդ՝ դերասանուհին մի շարք վիդեո խաղեր է հնչունավորել, որոնցից ամենահայտնիներն են Call of Duty-ն եւ Halo-ն:

Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Միշել Ռոդրիգեսի մասնակցությամբ 5 ֆիլմ, որոնք առաջարկում ենք դիտել երեկոյան:

«Ֆորսաժ 8»/The Fate Of The Furious

Tomboy

«Մաչետե»/Machete

«Չարի կացարանը»/Resident Evil

«Արյունոտ Տրոպիկա»/Tropico de Sangre

Լուսանկարները՝ Միշել Ռոդրիգեսի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE