Լիլուի ծննդյան 35-ամյակի խնջույքի լուսանկարները

13:32   12 հուլիսի, 2018

Հուլիսի 5-ին ամերիկաբնակ երգչուհի Լիլուն նշում էր ծննդյան տարեդարձը: Իր 35-ամյակը երգչուհին նշել է Լոս Անջելեսում:

Այսօր Լիլուն Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել ծննդյան խնջույքից՝ որոնցից դատելով կարելի է ենթադրել, որ իր համար ամենակարեւոր օրը երգչուհին նախընտրել է անցկացնել ժամանցային վայրերից մեկում՝ ընկերների եւ մտերիմների շրջապատում:

Այդ օրվա համար Լիլուն ընտրել է մարմինն ընդգրկող սեւ զգեստ՝ գոտկատեղն ընդգծող կարմիր զոլերով, որոնք բավականին նորաձեւ են այս տարի:



© NEWS.am STYLE