«Մեզնից յուրաքանչյուրը պիտի շարունակի իր ճանապարհը, մտնի իր ճակատագրի նոր փուլ». Ռոզա Ֆիլբերգ

18:57   12 հուլիսի, 2018

Երգչուհի, սերիալներից հայտնի դարձած դերասանուհի Ռոզա Ֆիլբերգը հաճախ է նոր հրապարակումներով, գեղեցիկ լուսանկարներով ջերմացնում  Instagram-յան  հետեւորդների սրտերը:

Այս անգամ դերասանուհի-երգչուհին կիսվել է իր միկրոբլոգում մի լուսանկարով, որում ցույց է տվել վերջերս փոփոխած սանրվածքը: Դերասանուհու մազափունջը, դատելով լուսանկարի մեկնաբանություններից, դուր է եկել հետեւորդներին:



Նա լուսանկարին կից մեկնաբանություն է թողել՝ գրելով. «Կյանքի մի հատվածում մենք հանդիպում ենք կոնկրետ մարդու, ով հենց այդ պահին շատ անհրաժեշտ է: Ահա այդպիսի ձգողության տարօրինակ ուժ, այդպիսի փոխադարձ փրկություն: Անցկացնում ենք որոշ ժամանակ միասին, հետո անպայման բաժանվում ենք: Մեզնից յուրաքանչյուրը պիտի շարունակի իր ճանապարհը, մտնի իր ճակատագրի նոր փուլ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռոզան իր միկրոբլոգում պատմել էր այն մասին, որ ժամանակ առ ժամանակ իրեն փոփոխություններ են անհրաժեշտ:

Դերասանուհին իր լուսանկարներից մեկով էր կիսվել, որին կից թողել էր բավականին հետաքրքիր ու, կարելի է ասել, հակասական մեկնաբանություն: Ռոզայի ռուսալեզու գրառումը հետեւյալն էր. «Ինձ լիովին բավարարում է իմ կյանքը, միայն թե պարբերաբար փոփոխություններ եմ ուզում»:



© NEWS.am STYLE