Քիրա Նայթլին՝ «Կոլլետ» ֆիլմի թրեյլերում

19:55   12 հուլիսի, 2018

«Կոլլետ» կենսագրական դրամայի թրեյլերը հանձնվել է կինոսերների դատին YouTube-յան Movieclips Trailers ալիքում: Ֆիլմը պատմում է տաղանդավոր գրող ու գեղեցկուհի Սիդոնի-Գաբրիել Կոլլետի մասին, ում կերպարը մարմնավորել է 33-ամյա անկրկնելի Քիրա Նայթլին:



Կոլլետը ամուսնանում է հաջողակ լրագրողի հետ, որը հայտնի է Վիլլի կեղծանվամբ, սակայն, խաղաղ կյանք վարելու փոխարեն, նա պետք է պայքարի իր հեղինակային իրավունքների համար:

Քիրան այն դերասանուհիներից է, ովքեր հայտնի են Հոլիվուդում ոչ միայն շնորհիվ հրաշալի դերասանական խաղի, այլեւ արիստոկրատ կեցվածքի ու ոճի: Այս դերը, թերեւս, ստեղծված է Նայթլիի համար:



Ֆիլմի ռեժիսորը Ուոշ Վեստմորելենդն է, իսկ ֆիլմի սյուժեն իրական փաստերի վրա է հիմնված:
«Կոլլետ» դրաման, ըստ նախնական տվյլաների, մեծ էկրան կբարձրանա այս աշնանը:


                                                                                                          Լուսանկարները՝ Imdb



© NEWS.am STYLE