Մկրտիչ Արզումանյանը՝ Ստալինի կերպարում (ֆոտո)

20:17   12 հուլիսի, 2018

Ամառային տապը շարունակվում է. շոգը չի դադարում տանջել նաեւ հայ հայտնիներին: Հումորիստ, դերասան Մկրտիչ Արզումանյանը (Մկոն) վերջերս իրեն հատուկ հումորային կերպով անդրադառնում է նաեւ թեժ եղանակային պայմաններին:

Այս անգամ դերասանը իր  Instagram-յան  միկրոբլոգում մի արխիվային լուսանկար է հրապարակել, որում հումորիստը Իոսիֆ Ստալինի կերպարում է հանդես եկել:



Դերասանը բավականին դաժան, բայց, իհարկե, հումորային կոչով է հանդես եկել: Նա մեկնաբանել է լուսանկարը՝ հրապարակմանը կից գրելով. «Սուրենյանին գնդակահարել»:

Մկոն մեկնաբանության մեջ օգտագործել է նաեւ սմայլիկներ, որոնք եւս վկայում են, որ հրապարակումը հումորային է:

Հիշեցնենք, որ վերջերս հումորիստը մեկ այլ լուսանկար էր հրապարակել իր միկրոբլոգում, որին կից խոսել էր ազգային «առանձնահատկություններից» մեկի մասին: Նա հրապարակմանը կից գրել էր. «Հայը ամեն տեղ տարբերվում է»:



© NEWS.am STYLE