Ջորջ եւ Ամալ Քլունիներին առաջին անգամ տեսել են վթարից հետո

20:58   12 հուլիսի, 2018

Ջորջ եւ Ամալ Քլունիների ընտանեկան հանգիստը Սարդինիայում ընդհատվեց այն բանից հետո, երբ 57-ամյա դերասանը ճանապարհատրանսպորտային փոքր վթարի մեջ ընկավ:



Բարեբախտաբար, դերասանը շատ վնասվածքներ չէր ստացել, սակայն, ըստ ականատեսների, Քլունին կաղում էր, երբ օդանավակայանում անձնական ինքնաթիռով պատրաստվում էր թռիչքի:

Կադրերում եւս երեւում է, որ նրա համար բավականին դժվար է քայլելը:



Դերասանին դժվարությամբ է հաջողվել ինքնաթիռ բարձրանալ, իսկ այդ ընթացքում նրա 40-ամյա կինը՝ Ամալը, ամեն կերպ նրան օգնել ու աջակցել է, չնայած նրան, որ զույգի փոքրիկ դուստրը եղել է մայրիկի գրկում:


 




                                                                                                      Աղբյուրը՝ Daily Mail
                                                                                 Լուսանկարները՝ Backgrid, Mega



© NEWS.am STYLE