Ժաննա Բուտուլյանը ներկայացել է ուլտրակարճ զգեստով (ֆոտո)

21:55   12 հուլիսի, 2018

Սերիալներից հայտնի դերասանուհի Ժաննա Բուտուլյանը  Instagram-ի իր էջում հաճախ կիսվում է հրապուրիչ լուսանկարներով, սելֆիներով՝ այդկերպ օգտատերերին ներկայացնելով իր առօրյան: 

Այս անգամ Ժաննան հանդես է եկել նոր ու գունագեղ, ամառային կերպարով: Նա իր միկրոբլոգում լուսանկար է տեղադրել, որում ներկայացել է կարճ շրջազգեստով:



Դերասանուհին, կարծես, վայելում է ամառային հանգիստը:

Վերջերս նա մեկ այլ լուսանկարով էր կիսվել իր երկրպագուների հետ, որում պատկերված էր լողավազանում, իսկ նրա դեմքից բացակայում էր դիմահարդարումը:  



Ժաննան լուսանկարում թարմ ու զովացած տեսք ուներ: Դերասանուհու երկու հրապարակումներն էլ մեկնաբանված չէին նրա կողմից:



© NEWS.am STYLE