Թրամփի հետ կապ ունեցած պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսն ազատ է արձակվել

22:55   12 հուլիսի, 2018

Պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսը, ինչպես ավելի վաղ էինք հայտնել, ձերբակալվել էր ԱՄՆ-ի Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքում:

Նրան ձերբակալել էին այն պատճառով, որ նա թույլ էր տվել Sirens ստրիպտիզ ակումբի հաճախորդին իրեն շոշափել հենց բեմում՝ շոուի ժամանակ, իսկ դա հակասում է նահանգի օրենսդրությանը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սեքս-սկանդալի «հերոսուհուն» ազատ են արձակել այն բանից հետո, երբ նա  6 հազար դոլար տուգանք է վճարել:



Սթորմիի փաստաբանը ավելի վաղ պնդել էր, որ իր պաշտպանյալի ձերբակալությունը քաղաքական ենթատեքստ ունի:

Հիշեցնենք, որ պոռնոդերասանուհին հանդես էր եկել հայտարարություններով, որոնցում նշել էր, որ 2006 թվականին սեռական կապի մեջ է եղել Թրամփի հետ: Վերջինս հերքել էր Սթորմիի պնդումը:






                                                                                                                      Աղբյուրը՝ TMZ  
                                                                                     Լուսանկարները՝ Getty, Instagram



© NEWS.am STYLE