«Ոսկե Ծիրան»-ի մասնակիցների ժամանցը «Մեգերյան կարպետում» (Ֆոտո)

23:31   12 հուլիսի, 2018

«Ոսկե Ծիրան» կինոփառատոնի այս տարվա մասնակիցներն ու կազմակերպիչները այսօր ունեին համախմբվելու եւս մեկ առիթ: «Մեգերյան կարպետում» այս երեկո միաձուլված էին հայկական մշակույթն ու հաճելի ժամանցը:

Համեղ հայկական ուտեստներ, դիջեյի կողմից ապահոված երաժշտություն ու, իհարկե, լավ տրամադրություն. այս ամենի շուրջ էին այսօր համախմբվել «Ոսկե Ծիրան»-ի անձնակազմն ու օտարերկրացի հյուրերը:

Նրանք, ինչպես եւ այնտեղ գտնվող զբոսաշրջիկները, ունեին միմյանց հետ շփվելու, հայկական կոլորիտն ու միջավայրը զգալու, ինչպես նաեւ, հայկական կարպետները դիտելու, գնահատելու հնարավորություն:

«Ոսկե Ծիրան»-ի մասնակիցների ժամանցն այսօր «Մեգերյան կարպետում»  համեմված էր հայկական նոտաներով, ջերմ զրույցներով ու հայ մշակույթի ոգով:





















                                                                                     Լուսանկարներ՝ Լիանա Խուդոյան



© NEWS.am STYLE