«Ես միայն բրինձ եմ կերել ու ապրել շաբաթական 50 դոլարով».  Իրինա Շեյքը հիշել է, թե ինչպես է սկսել իր կարիերան

15:05   13 հուլիսի, 2018

Իրինա Շեյքը հիշել է, թե ինչպես էր սկսել իր կարիերան։ Սուպերմոդելը հայտնվել է ES ամսագրի շապիկին ու էջերին։ Ֆոտոշարքի հեղինակը Էլլեն Ֆոն Ունվերտն է։ Շապիկին Իրին է պատկերված Topshop-ում։

«Ես միայն բրինձ էի ուտում ու ապրում շաբաթական 50 դոլարով,- պարբերականի էջերին մակագրել է ռուս մոդելը- ես երիտասարդ էի ու եկել էի Փարիզ՝ մոդելների դպրոց։

Ինձ վրա ծիծաղում էին, քանի որ իմ պարամետրերը չէին համապատասխանում մոդելի ստանդարտ պարամետրերին։ Ծանր ժամանակ էր, բայց նաև ուրախ։

Ես պետք է հաջողության հասնեի, որպեսզի ընտանիքիս ապահովեի Ռուսաստանում։ Չգիտեի, թե ինչ է մոդելային բիզնեսը։

Մտածում էի միայն այն մասին, որ որևէ կատալոգ հետաքրքրվի ինձնով։ Ես առհասարակ անգլերեն չէի խոսում, ապրում էի Փարիզում, մի  փոքր ստուդիայում ուրիշ աղջիկների հետ։ Մենք շաբաթական 50 դոլար ունեինք ուտելիքի համար։

Հիմնականում բրինձ էինք ուտում ու կոպեկներ  հաշվում»,- հիշում է Իրինան, որն իր բոյֆրենդ՝ բրիտանական դերասան Բրեդլի Կուպերի հետ միասին դաստիարակում է իրենց դստերը՝ Լեու Սեյնին։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ REX, Shitterstock, Getty



© NEWS.am STYLE