POPcorn blog. TOP 10 սարսափ ֆիլմերը

20:01   13 հուլիսի, 2018

«Ոսկե Ծիրան»-ին Երեւանում կինոյի տոնը շարունակվում է: «Ոսկե Ծիրան» կինփառատոնի շրջանակներում Երեւանում էր աշխարհահռչակ ռեժիսոր Դարրեն ԱրանոՖսկին: Նա հանդիպում ունեցավ հայ կինոմանների հետ ու ներկայացրեց իր վերջին՝ «Մայրը» ֆիլմը:

Չնայած նրան, որ ռեժիսորn այն ներկայացնում է որպես սարսափ ֆիլմ, այստեղ ուրվականներ ու զոմբիներ, բնականաբար, չեք տեսնի: Այս ֆիլմի սարսափը շատ ավելի խորն է:

«Ոսկե Ծիրան»-ից ու Արանոֆսկու հետ հանդիպումից ոգեշնչված, POPcorn-ի այս թողարկումը նվիրել եմ հենց սարսափ ֆիլմերին:

Լինելով ժանրի սիրահար, որոշել եմ Ձեզ ներկայացնել տարբեր ժամանակների Top 10 սարսափ ֆիլմերը, որոնք արժե դիտել: Եթե դուք էլ սիրում Horror ժանրը, ապա պահպանեք այս հղումը, Ձեզ հաստատ պետք կգա:))



© NEWS.am STYLE