Քրիստինա Եղոյանի լողափնյա գեղեցիկ լուսանկարը

12:25   13 հուլիսի, 2018

Մինչ «Դեպի երազանք» հեռուստասերիալի երկրպագուները հեռուստաէկրանների առջեւ գամված սպասում են Նարեի ու Արմանի սիրո պատմության զարգացումներին՝ գլխավոր հերոսուհուն մարմնավորող Քրիստինա Եղոյանն իր հանգիստն է վայելում Լոս Անջելեսում:

Դերասանուհին իր Instagram-ում Մալիբուից նոր լուսանկար է հրապարակել, որում օվկիանոսի ափին գայթակղիչ կեցվածք է ընդունել:

Քրինստինան լուսանկարը ոչ մի կերպ չի մեկնաբանել, պարզապես ավելացրել է որոշ հեշթեգեր՝ «Լոս Անջելես», «Կալիֆորնիա», «լողափ», «օվկիանոս»…

Հիշեցնենք, որ ավելի վաղ Քրիստինան սկանդալային հրապարակման զոհ էր դարձել. սոցցանցերի օգտատերերից մեկը տեղադրել էր ուրիշ աղջկա լուսանկար, որն ինչպես երգչուհին է գրել՝ ո՛չ իր եւ ո՛չ էլ իր ապրելակերպի հետ երբեք կապ չի ունեցել եւ չի կարող ունենալ:

Դերասանուհին գրել էր. «Ինչպես կարող է մի կեղտոտ, զզվելի արարած՝ տեղադրելով ուրիշի նկարը վստահեցնել մարդկանց, որ այդ նկարում ես եմ՝ փորձել խայտառակել, հողին հավասարեցնել անմեղ ու համեստ մարդու կյանքը, կասկածի տակ դնել նրա բարոյականությունն ու ընտանիքից տրված դաստիարակությունը: Ներկայացնելով մի նկար, որը ո՛չ իմ և ո՛չ էլ իմ ապրելակերպի հետ երբեք կապ չի ունեցել և չի կարող ունենալ:

Նկարը տեղադրողը ստորաբար ֆոտոշոփի միջոցով հեռացրել է աղջկա դաջվածքները, որպեսզի գոնե այդ կերպ ոմանց աչքերում հավաստի դարձնի իր կեղտոտ սուտը:

Հայաստան վերադառնալուն պես այս հարցը տանելու եմ իրավական հարթություն: Ինձ զրպարտողը, այս նկարը տարածողը, հայհոյանք ու վիրավորանք հնչեցնողները պատասխանատվության են ենթարկվելու»:


 



© NEWS.am STYLE