Սելենա Գոմեսին Նյու Յորքում «բռնացրել են» բոյֆրենդի հետ

14:15   13 հուլիսի, 2018
Ուրեմն այսպես, Ջասթին Բիբերն օրերս նշանվել է 21-ամյա մոդել Հեյլի Բոլդուինի հետ։ 24-ամյա կանադացի երգիչը պատրաստվում է հարսանիքի, որի օրը չեն հայտնում, իսկ նրա նախկին ընկերուհին՝ Սելենա Գոմեսը, որոշել է հետ չմնալ իր նախկին սիրեցյալից ու արդեն նոր բոյֆրենդ ունի։
 
Պապարացիները 25-ամյա երգչուհուն «բռնացրել են» ոմն Քալեբ Սթիվենսի հետ, որը երգչուհու ընկերուհու՝ Ռաքելի եղբայրն է։ Դեռ պարզ չէ, արդյոք այդ ամենը բեմադրական բնույթ ունի՝ իբրև տեսեք, ես ամենեւին վշտացած չեմ ու ինձ մոտ ամեն ինչ լավ է, թե՞ երգչուհուն իսկապես դուր է եկել այդ տղան։
 
Զույգին տեսել են Նյու Յորքում, երբ նրանք լանչից հետո դուրս էին գալիս ռեստորաններից մեկից ։
 
Աստված իմ, ո՞ւմ մտքով է անցել նրան նման հողաթափիկներ խորհուրդ տալ։
 
Աղբյուրը՝ Daily Mail
 
Լուսանկարները՝ TheInageDirect.com
 
 


© NEWS.am STYLE