Բեյոնսեն նորից հղի՞ է

17:10   13 հուլիսի, 2018
Բեյոնսեն հիմա On The Run 2 համաշխարհային շրջագայության մեջ է իր ամուսնու՝ ռեփեր Ջեյ Զիի հետ։ Զույգը համերգային ծրագրով ելույթ է ունենում եվրոպական քաղաքներում. Հռոմում վերջերս տեղի ունեցած շքեղ ելույթից հետո համացանցում նորից իրարանցում է սկսվել երգչուհու երկրպագուների շրջանում, որոնք հավաստիացնում են, որ 36-ամյա հայտնի երգչուհին դարձյալ հղի է։
 
Համերգային տեսանյութը տարածվել է համացանցում, իսկ երկրպագուները վստահեցնում են, որ Բեյոնսեի սիրելի թիվը չորսն է, ու երգչուհին չորրորդ անգամ է հղիացել։ Իսկ ոմանք էլ նույնիսկ կատակում են, որ գուցե նա նորից երկվորյակ ունենա։
 
Ի դեպ, Բեյոնսեին ամուսնու հետ պապարացիները տեսել են այն բանից հետո, երբ աստղային զույգը դուրս էր եկել LA Guerite ռեստորանից։
36-ամյա երգչուհին դուրս էր եկել Dolce$Gabbana ապրանքանիշի 4000 դոլարանոց զգեստով։ Բայց այդ լուսանկարներում, կարծես, չի երևում, որ երգչուհին հղի է։
 
Աղբյուրը՝ Daily Mail
 
Լուսանկարները՝ Rex, Shutterstock


© NEWS.am STYLE