«Славянский базар 2018» պատանի կատարողների միջազգային մրցույթում Հայաստանի մասնակիցն արժանացել է առաջին մրցանակին

14:22   13 հուլիսի, 2018

Հուլիսի 9-ից 12-ը Վիտեբսկում անցկացվել է «Славянский базар»  պատանի կատարողների միջազգային երաժշտական մրցույթը, որի ընթացքում Հայաստանի ներկայացուցիչ Աննա Մկրտչյանն արժանացել է առաջին մրցանակին:

Մրցույթի հաղթող է ճանաչվել Ուկրանայի ներկայացուցիչ Ալեքսանդր Բալաբանովը:

Այս տարի մրցույթի ժյուրիի կազմում է եղել նաեւ հայ երգիչ Մգեր Արմենիան:

Ի դեպ, այս տարի մրցույթի հատուկ հյուրերի շարքում էր ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդիեն: Ելույթ են ունեցել նաեւ Էմիր Կուտուրիցան եւ Նատալիա Օրեյրոն:



© NEWS.am STYLE