Երգչուհի Զառայի եւ Ժերար Դեպարդիեի ջերմ զրույցը՝ սիրո եւ կյանքի մասին

14:50   13 հուլիսի, 2018

Երեկ Վիտեբսկ քաղաքում ավարտվեց «Славянский базар» միջազգային մրցույթը, որի հատուկ հյուրերի ցանկում էր ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդիեն: Դեպադիեին բեմ է հրավիրել երգչուհի Զառան, որի հետ մտերմությունը դերասանը կարծես, թե շարունակել է նաեւ մրցույթից դուրս:

Զառան Instagram-ի իր միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով իր եւ աշխարհահռչակ դերասանի մտերմիկ զրույցից փոքրիկ հատված: Ինչպես տեղեկացրել է երգչուհին՝ նա եւ Դեպարդիեն միասին ճաշել են եւ զրուցել արվեստի, Վիսոցկու, կյանքի ու սիրո մասին:

Ի դեպ, մանկական միջազգային մրցույթում Հայաստանն այս տարի ներկայացնում էր Աննա Մկրտչյանը, որն արժանացել է առաջին մրցանակին: Մրցույթի գրան պրին բաժին է հասել Ուկրաինայի մասնակցին՝ Ալեքսանդր Բալաբանովին:

Այս տարի մրցույթի ժյուրիի կազմում էր նաեւ երգիչ Մհեր Արմենիան:



© NEWS.am STYLE