Հայ միլիոնատեր Դեն Բիլզերյան․ «Եթե դուք  մարդուն բանտ եք նստեցնում  մարիխուանայի համար, ուրեմն դուք աննորմալ խաբեբա եք»

18:14   13 հուլիսի, 2018

Հայ միլիոնատեր Դեն Բիլզերյանն իր Instagram-ում մարիխուանայի հետ կապված հերթական լուսանկարն  է հրապարակել ։ Ի դեպ, նշենք, որ «Պոկերի արքան» մարիխուանայի հերթական արտադրանքն է թողարկում, որն արդեն վաճառվում է ԱՄՆ հինգ նահանգներում, իսկ Բիլզերյանը մտադիր է մարիխուանայի արտադրության ու վաճառքի համաշխարհային ապրանքանիշ ստեղծել։

Իր հրապարակած հերթական լուսանկարը միլիոնատերն այսպես է մակագրել․

«Բանտը հանցագործների, գողերի ու մարդասպանների համար է։ Եթե դուք կալանավորում ու բանտարկում եք մարդկանց մարիխուանա ծխելու համար, ինչից նրանք հաճույք են ստանում, ըստ երևույթին հենց  դուք եք աննորմալ խաբեբա»,- իր միկրոբլոգում գրել է Դենը։



© NEWS.am STYLE