Քորթնի Քարդաշյանը ցույց է տվել սլացիկ ոտքերը

19:03   13 հուլիսի, 2018

Քարդաշյան քույրերից ավագին՝ Քորթնիին, որը ժամանակ առ ժամանակ ամառային հանգիստն է վայելում Իտալիայում, նկատել են Բեւեռլի Հիլզում:  Գեղեցկության սրահ գնալիս աստղը նախընտրել է առօրեական հագուստ կրել:

39-ամյա Քորթնին ընդգծել է սլացիկ ոտքերը՝ ընտրելով սպորտային կիսատաբատ, որն ընդգրկել է հեռուստաաստղի մարմինը: Keeping Up With The Kardashian շոուի աստղը ամբողջացրել է հանդերձանքը՝ կիսատաբատը համադրելով հասարակ, սպիտակ շապիկի ու սեւ գլխարկի հետ:



Քորթնիի լուքի վերջին դետալները սպորտային կոշիկներն ու փոքրիկ պայուսակն են: Ի դեպ, վերջինս համարվում է այս ամառվա «Must have» իրերից, ինչը նշանակում է, որ այն չափազանց թրենդային է:



Վերջերս Քորթնին ներկայացել էր street style ոճով: Նա իր ընտրած հանդերձանքով ընդգծել էր մարմնի գեղեցիկ կառուցվածքը: Դեղին, ծաղկավոր հանդերձանքի մաս կազմող կիսատաբատը շեշտել էր նրա բարակ իրանը ու սլացիկ ոտքերը: Ամառվա այս տապին նմանօրինակ հանդերձանքները, ի դեպ, նաեւ երեւանյան street style-ի անբաժան մասն են:



                                                                                                        Աղբյուրը՝ Daily Mail
                                                                                              Լուսանկարները՝ Backgrid



© NEWS.am STYLE