Քրիս Ջենները խոստովանել է, որ մանկության տարիներին ոտքը կորցնելու վտանգի առաջ է կանգնել

20:57   13 հուլիսի, 2018

Քիմ Քարդաշյանի մայրիկի մոտ մանկության տարիներին ոսկրածուծի ուռուցք են հայտնաբերել: Նրա ընտանիքի անդամները անհանգստացած են եղել, որ երեխան բախվելու է վերջույթը կորցնելու փաստին, եթե պարզվի, որ ուռուցքը քաղցկեղածին է:



62-ամյա հեռուստաաստղը նշել է. «Բժիշկները մայրիկիս բացատրել էին, որ տեխնոլոգիան հնարավորություն չի տալիս առանց վիրահատական միջամտության ախտորոշել ու պարզել ուռուցքի բնույթը»:

Իհարկե, փոքրիկ Քրիսը այն ժամանակ չէր կարող գիտակցել իրավիճակի լրջությունը, սակայն նա, Հարվի Լեվինի հաղորդման ժամանակ, խոստովանել է՝ «բախտավոր» մարդ է, որ իրեն հաջողվել է փրկվել:



Զրույցի ընթացքում Քրիսը նաեւ շեշտել է, որ ափսոսում է, որ ժամանակին դավաճանել է ամուսնուն՝ Ռոբերտ Քարդաշյանին, որը Քորթնիի, Քլոեի եւ Քիմի հայրն է:









                                                                                                         Աղբյուրը՝ Daily Mail
                                                                                              Լուսանկարներ՝ Instagram



© NEWS.am STYLE