Քիմ Քարդաշյանը՝ մինչեւ արհեստական թարթիչներից օգտվելն ու վարսերը երկարացնելը

22:12   13 հուլիսի, 2018

Քիմ Քարդաշյանը իր կրքոտ լուսանկարներով ու համարձակ կերպարներով հիացնում է օգտատերերին գրեթե ամեն օր, սակայն հայուհին հազվադեպ է արխիվային լուսանկարներ հրապարակում:

37-ամյա աստղը Instagram-ի իր միկրոբլոգում ցույց է տվել, թե ինչ տեսք է ունեցել 2007 թվականին:

Ժպտադեմ լուսանկարը հեռուստաաստղը մեկնաբանել է՝ գրելով. «2007 թվական՝ ժամանակներ, երբ ես դեռ չգիտեի, թե ինչ է վարսերի երկարացումն ու արհեստական թարթիչները»:



Օգտատերերից շատերը մեկնաբանություններում կարծիք են հայտնել, որ Քիմը շատ ավելի բնական ու նուրբ տեսք ուներ առաջ, քան հիմա:



Հայուհին լավ գիտի, թե ինչպես պետք է կինը խնամի եւ հետեւի իրեն: Սակայն այդ հարցում նրան շատ են օգնում մասնագետները:

Ավելի վաղ աստղը իր ընկերուհու եւ մարզիչի՝ Մելիսա Ալկանտարայի հետ յոգայով էր զբաղվում Կալիֆոռնիայի Hidden Hills ծովափին, իսկ պապարացիները հասցրել էին կադրեր ֆիքսել պարապմունքից:












                                                                       Լուսանկարները՝ Instagram, Splash, Getty



© NEWS.am STYLE