Մելանիա Թրամփը ներկայացել է Վիկտորիա Բեքհեմի մոդելավորած թանկարժեք զգեստով

22:57   13 հուլիսի, 2018

ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփը մի քանի հանդիպումներ է ունեցել Չելսիում: Դոնալդ Թրամփի կինը այս անգամ եւս ցույց է տվել իր բարձր ճաշակը:

Մինչ ԱՄՆ նախագահ Թրամփը զբաղված էր քաղաքականությամբ, Մելանիան շրջել է Չելսիի թագավորական հիվանդանոցով:

Մելանիա Թրամփը այս անգամ ընտրել էր բրիտանացի մոդելավորողի հագուստ: Խոսքը հանրաճանաչ Վիկտորիա Բեքհեմի մասին է (ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմի կինը):



Այս դեպքում, թերեւս, համարձակորեն կարելի է պնդել, որ ոչ թե զգեստն է զարդարել իր տիրուհուն, այլ հակառակը:

Մոտավորապես 2000 դոլար արժողությամբ հանդերձանքը նրբաճաշակ Մելանիան ամբողջացրել է իր կողմից այդքան սիրված բարձրակրունկ կոշիկներով: 48-ամյա առաջին տիկինը նուրբ դիմահարդարմամբ է հանդես եկել ու «բնական» սանրվածքով:



Նույնիսկ բարձրակրունկ կոշիկներն ու դասական լուքը առաջին տիկնոջ բոուլինգ խաղալուն խոչընդոտ չեն հանդիսացել:







                                                                                                    Աղբյուրը՝ Daily Mail

                                                                                                 Լուսանկարները՝ Getty



© NEWS.am STYLE