Քայլի Ջենները առաջին անգամ է ներկայացել հանրությանը շրթերի լցանյութը հեռացնելուց հետո

10:10   14 հուլիսի, 2018

Քայլի Ջեններն օրերս դարձել էր աշխարհիկ մամուլի հերոսուհին՝ առաջին անգամ Քիմ Քարդաշյանի 20-ամյա քույրը հեռացրել էր շրթերի լցանյութն ու վերականգնել դրանց նախկին տեսքը, իսկ երկրորդ անգամ՝ ավելի հետաքրքիր առիթով․ հեռուստաաստղը հայտնվել էր Forbes ամսագրի շապիկին, որպես ամենաերիտասարդ կին միլիոնատեր։

Վերոնշյալ նորություններից հետո պապարացիները Քայլիին առաջին անգամ էին տեսնում Լոս Անջելեսում։ Աղջիկն իր ընկերների հետ դուրս էր գալիս ճապոնական ռեստորանից։

Քայլին՝ փոքրիկ Chanel պայուսակով ։

Ի դեպ, շրթերի առթիվ, The Keeping Up With the Kardashians հեռուստաշոուի աստղը 2015-ին խոստովանել էր, որ հանրահայտ հոլլիվուդյան պլաստիկ վիրաբույժ Ուրիյանը, որը բնականաբար ազգությամբ հայ է, լցանյութ է ներարկել իր շրթերի մեջ։ Ի դեպ, դա այն նույն բժիշկն է, որը սկզբից եւեթ աշխատել է Քարդաշյանների գերդաստանի հետ ու եղել նրանց կողքին մինչեւ այն պահը, երբ այդ ընտանիքի ներկայացուցիչները նվաճել են աշխարհը։

Քայլին օգոստոսի 10-ին կդառնա 21 տարեկան ու նա Kylie Cosmetics ընկերության սեփականատեր է, որի շուկայական արժեքը մինչեւ 2022 թ․ կկազմի 1 միլիարդ դոլար։ Ու այդ ժամանակ Forbes ամսագիրն արդեն նրան միլիոնատերերի ցուցակից միլիարդատերերի ցուցակ կտեղափոխի։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Backgrid



© NEWS.am STYLE