Անժելա Սարաֆյանը ներկայացել է կապույտ թրենդային զգեստով

23:29   13 հուլիսի, 2018

«Westworld» սերիալի հայազգի աստղ Անժելա Սարաֆյանը Լոս Անջելեսում միացել էր խոհարարական գրքի լույսընծայման առթիվ կազմակերպված միջոցառմանը:

«Farmacy Kitchen» գիրքը ոչ միայն յուրահատուկ բաղադրատոմսեր է ներկայացնում, այլեւ անդրադառնում է առողջ սննդի կարեւորությանը:



35-ամյա հոլիվուդյան դերասանուհին միջոցառմանը ներկայացել էր մինիմալիստական, եւ, միեւնույն ժամանակ, շքեղ կերպարով: Անժելան ընտրել էր մուգ կապույտ, մաքսի շրջազգեստ, որն ուներ կողային բավականին խորը բացվածք:  

Զգեստն ընդգծում էր դերասանուհու բարակ իրանը, հասակն ու աչքերի բաց գույնը:



Զգեստը զարդարված էր լայն օձիքով, որը կերպարին դասական երանգներ էր հաղորդում: Անժելան հանդերձանքն ամբողջացրել էր պաստելային վարդագույն երանգի պայուսակով ու բարձրակրունկ սանդալներով:

Աստղը ձիգ հավաքել էր վարսերը ու նուրբ դիմահարդարում էր արել՝ շեշտադրելով հանդերձանքի նրբությունը:




 

                                                                           Աղբյուրը եւ լուսանկարները՝ JustJared




© NEWS.am STYLE