Մահացել է նկարչուհի, ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին

23:51   13 հուլիսի, 2018

72 տարեկան հասակում մահացել է նկարչուհի, ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին: Նրա պաշտոնական facebook-յան էջում հրապարակված գրության մեջ նշված է. «Խոր ցավով տեղեկացնում ենք, որ հուլիսի 13֊ի երեկոյան կյանքից հեռացավ նկարչուհի, ազգագրագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Լուսիկ Ագուլեցի֊Սամվելյանը»:

Նկարչուհին 1968 թվականից մասնակցել է հանրապետական տարբեր ցուցահանդեսների Հայաստանում եւ արտերկրում, նրա կտավները գտնվում են Հայաստանի եւ արտերկրի թանգարաններում, մասնավոր հավաքածուներում։ Լուսիկ Ագուլեցին քանդակագործ Յուրի Սամվելյանի կինն էր:



© NEWS.am STYLE