Լողազգեստով Փերիս Հիլթոնը՝ Ջեյմս Բոնդի ընկերուհու ոճում

00:20   14 հուլիսի, 2018

Սկանդալային ամերիկացի դերասանուհի, երգչուհի, մոդել եւ դիզայներ Փերիս Հիլթոնի  Instagram-յան նոր հրապարակումներին  սպասում է ավելի քան 8 մլն. օգտատեր:

Փերիսը չի հիասթափեցնում ոչ ոքի ու ժամանակ չկորցնելով ներկայացնում է իր նոր ու թեժ լուսանկարը, որում նա լողազգեստով կանգնած է լողավազանի փոքրիկ կղզյակի վրա:



Իր հրապարակած լուսանկարում նա գտնվում է Միկոնոս հունական կղզում: Հրապարակմանը կից մեկնաբանության մեջ աստղը նշել է. «Մի հրաշալի ու գեղեցիկ վիլլա: Շատ եմ սիրում այն»: 

Ամառային տապը ստիպում է Փերիսին հաճախ կիսվել գայթակղիչ լուսանկարներով: Ավելի վաղ նա ներկայացրել էր մի լուսանկար, որում հանդես էր եկել սեւ լողազգեստով: Վերջինս ընդգծել էր սկանդալային շիկահերի մարմնի առավելությունները:





© NEWS.am STYLE