Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն իրենց հնգամյա դստեր՝ Նորթի նորաձևության շոուին

15:01   14 հուլիսի, 2018
Քանյե Ուեսթի ու Քիմ Քարդաշյանի հնգամյա դուստրը հրեշավոր ծանրաբեռնվածությամբ է անցկացնում իր մանկությունը. աստղային ծնողները որոշել են իրենց դստեր թաքնված տաղանդները մանկուց զարգացնել ու արդեն երկու տարի է՝ Նորթին ստիպում են բալետ հաճախել, զբաղվել տայ ցզիով, նկարչական, պարի խմբակներ հաճախել, որտեղ Նորթն ուսանում է հիփ-հոփի հմտությունները, նաև ձիավարություն ու էլի բազմաթիվ այլ բաներ։ Նման խմբակներից մեկն էլ նորաձևության խմբակն է, որը երեկ իր աշակերտների համար նորաձևության շոու էր կազմակերպել։
 
TMZ-ը գրում է, որ երեխաները պետք է իրենք ստեղծեին ու կարեին զգեստներ նորաձևության ցուցադրության համար։ Նորթը լուրջ է վերաբերվել այդ առաջադրանքին (ակնհայտորեն իր դիզայներ հոր օգնությամբ) և ծնողների և ժյուրիի դատաստանին է ներկայացրել իր ստեղծած զգեստները (մեռածի տապոչկեքը՝ ինչպես կասեր մեր հարևանուհին)։ Շոուին ներկա էր նաև Քիմի ավագ քույրը՝ Քորթնին իր երեխաների՝ Մեյոնի ու Պենելոպայի հետ։
 
Իսկ Սեյնթը բացահայտորեն դժգոհ է ինչ-որ բանից։


© NEWS.am STYLE