Ռոբ Քարդաշյանի նախկին ընկերուհին՝ բաց անսամբլով նոր ֆոտոշարքում

16:09   14 հուլիսի, 2018
Ռոբ Քարդաշյանի նախկին ընկերուհին՝ Բլեք Չայնան, բաց անսամբլով մասնակցել է նոր ֆոտոշարքի։ 30-ամյա Չայնան նկարահանվել է 138 Water–ի գովազդային արշավում։
Ի դեպ, սթրիփթիզ պարուհու կյանքում նորություններ կան. նա դադարեցրել է ռեփեր YBN Almighty Jay-ի հետ իր հարաբերությունները հունիսին ու արդեն հասցրել է նրան փոխարինող գտնել՝ ի դեմս 19-ամյա բռնցքամարտիկ Դեւին Խանիի։
 
Ռոբ Քարդաշյանի նախկին ընկերուհու ու Քարդաշյան- Ջեներ գերդաստանի միջև պարզաբանումները շարունակվում են։  TMZ-ը գրում է, որ Ռոբի նախկին ընկերուհու խոսքով, ով նաև նրա դստեր՝ Դրիմ Ռենեի մայրն է, Rob & Chyna շոուն E!  հեռուստաալիքով դադարեցվել է, քանի որ Քարդաշյան- Ջեներ գերդաստանը գաղտնի պայմանավորվել էր ալիքի հետ: Աղջիկը վստահեցնում է, որ Քարդաշյանների ընտանիքը շանտաժի է ենթարկել հեռուստաալիքի ղեկավարությանը, հայտնելով, որ եթե Չայնայի շոուն շարունակվի, ապա աշխարհի ամենահայտնի ռեալիթի շոուներից մեկը՝ Keeping Up With The Kardashians շոուն, այլևս չի նկարահանվի այդ ալիքով։  

Չայնան հայտնել է, որ դրանից հետո հեռուստաալիքը, բնականաբար, իրեն շատ հեռու է ուղարկել ու փակել շոուն (չնայած Բլեքը չի նշում  այն փաստը, որ իր շոուի վարկանիշները հրեշավոր ցածր էին)։ Այնուամոնայնիվ, ինքը պնդում է, որ իր շոուն ավելի շատ էին դիտում, քան Քարդաշյանների շոուն։ Առայժմ աղջիկը հայտնում է, որ շուտով իր դավադրության տեսության վերաբերյալ ապացույցներ կներկայացնի՝ նշելով, որ ինքը, նույնիսկ, այդ մասին ինչ-որ փաստաթղթեր ունի։

Հիշեցնենք, որ Քարդաշյանների գերդաստանն էլ իր հերթին նախկինում հայտնել է, որ շոուն փակվել է Չայնայի հիմար քայլերի պատճառով, որը դատարանի միջոցով փորձում էր հասնել նրան, որ Ռոբը նրան հարյուր մետրից ավելին չկարողանա մոտենալ, ինչն անհնար էր  դարձրել համատեղ նկարահանումները։ Էլ չասենք զրոյական վարկանիշի մասին․․․

Աղբյուրը՝ Daily Mail
 
Լուսանկարները՝ Fia Pictures


© NEWS.am STYLE