«Ոսկե Ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնի փակման պաշտոնական արարողությունը (ՈւՂԻՂ)

19:23   14 հուլիսի, 2018

Երեւանում այս պահին տեղի է ունենում «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի փակման պաշտոնական արարողությունը:

Կինոփառատոնն այս տարի անցկացվեց 15-րդ անգամ: Այն մեկնարկել էր հուլիսի 8-ից: Այս ընթացքում հայ ֆիլմասերները հնարավորություն ունեցան դիտելու եւ գնահատելու  հայ եւ արտասահմանցի ռեժիսորների նոր ֆիլմերը: Այս տարվա կինոփառատոնն, իսկական, անակնկալ էր «Սեւ կարապը», «Մամա», «Նոյ», «Շատրվանը», «Ռեքվիեմ երազանքի համար» եւ մի շարք այլ ֆիլմերով հայտնի ռեժիսոր Դարեն Արոնոֆսկու երկրպագուների համար, քանի որ աշխարհահռչակ ռեժիսորն այս տարվա «Ոսկե ծիրան»-ի հատուկ հյուրն էր:

Նախորդ տարիներին հատուկ հյուրերի ցանկում արդեն հասցրել էին լինել Օռնելա Մուտին, Կլաուդիա Կարդինալեն եւ Ֆաննի Արդանը:

NEWS.am STYLE-ն այս պահին իրադարձության կիզակետում է: Այն ամենը, ինչ կատարվում է փառատոնի ընթացքում կներկայացնի մեր ուղիղ հեռարձակումը:

Վեգա Անդրիասյան



© NEWS.am STYLE