48-ամյա Ջենիֆեր Լոպեսը՝ նրբագեղ կարմիր զգեստով բոյֆրենդի հետ ժամադրությանը

18:02   14 հուլիսի, 2018

48-ամյա Ջենիֆեր Լոպեսին «տեսել են» նրբագեղ կարմիր զգեստով բոյֆրենդի հետ ժամադրության ժամանակ։

Երգչուհուն տեսել էին Sunset Boulevard-ում, երբ նրանք դուրս էին գալիս ռեստորանից Ալեքս Ռոդրիգեսի հետ։ Դե, անկեղծ ասեք, ո՞վ կասի, որ Լոպեսը 48 տարեկան է։ Նա հոյակապ տեսք ունի։
 
Հիշեցնենք, որ Ջեյ Լոն վերջերս ներկայացրեց  Dinero երգի տեսահոլովակը ՝ DJ Khaled-ի ու  Cardi B-ի հետ միասին։ Տեսահոլովակում 48-ամյա երգչուհին հարյուդոլարանոց թղթադրամներից պատրաստված անսամբլով էր (խուճապի մի մատնվեք, բնականաբար, այդ թղթադրամներն իսկական չէին)։ Եւ այդ նույն ուլտրասեքսուալ անսամբլով Ջեյ Լոն ներկայացել է նաև Ջիմմի Քիմմելի Jimmy Kimmel Live շոուին։


Աղբյուրը՝ Daily Mail
 
Լուսանկարները՝Backgrid


© NEWS.am STYLE