Կարմիր բիկինիով Լիլի Մորտոն պարծեցել է իր փարթամ կազմվածքով

15:32   15 հուլիսի, 2018

Սկանդալային Լիլի Մորտոն իր համարձակ լուսանկարներով հաճախ է զարմացնում եւ ուրախացնում իր Instagram-յան հետեւորդներին: Վերջերս մոդել-դիզայները թեժացնում է առանց այն էլ թեժ ամառը՝ հրապարակելով իր բիկինիով լուսանկարները:

Այս անգամ Լիլին կիսվել է մի լուսանկարով, որում ինքը զովանում է լողավազանում:



Կարմիր լողազգեստը ընդգծում է մոդելի մարմնի առավելությունները: Լիլին որեւէ կերպ չի մեկնաբանել այս լուսանկարը: Նա միայն օգտագործել է անգլալեզու հեշթեգներ, որոնցից են՝ «ճանապարհորդություն», «բլոգեր», «սեքսուալ» եւ այլն:

Ավելի վաղ սկանդալային շիկահերը մեկ այլ լուսանկար էր հրապարակել, որում եւս բիկինիով էր հանդես եկել:

Լուսանկարն արված էր Կարմիր ծովում, այդպես էր նշել Լիլի Մորտոն: Իսկ, ահա մեկնաբանության հատվածում նա կատարել էր ռուսալեզու գրառում՝ գրելով. «Ճանապարհ դեպի դրախտ»:



© NEWS.am STYLE