Քլոե Քարդաշյանը ցույց է տվել փոքրիկ դստեր նոր լուսանկարները

16:24   15 հուլիսի, 2018

Քլոե Քարդաշյանը ու Թրիստան Թոմփսոնը ապրիլին դուստր են ունեցել: Գաղտնիք չէ, որ Քարդաշյան-Ջեններ գերդաստանում շատ են սիրում անսովոր անուններ: Քայլիի դստերը Սթորմի են անվանակոչել, իսկ Քլոեի դստեր անունն է Թրու (անգլերենից թարգմանաբար՝ ճշմարտություն):

Այս անգամ Քլոեն իր դստեր նոր լուսանկարներով է կիսվել Instagram-ում: Լուսանկարներից մեկում փոքրիկը հորանջում է, իսկ մյուսում մի փոքր դժգոհ տեսք ունի:



Աստղային մայրիկը մեկնաբանել է լուսանկարը՝ գրելով. «Տրամադրություն: Հ.Գ. Ինչու՞ են փոռիկները այդքան զվարճալի դիտվում երեխաների վրա»:

Օգտատերերից շատերը իրենց հիացմունքն են արտահայտել մեկնաբանություններում: Անգամ սկանդալային Փերիս Հիլթոնն է արձագանքել աղջնակի լուսանկարին՝ գրելով. «Ես սիրում եմ նրան»:



Հիշեցնենք, որ մինչ Թրուի լույս աշխարհ գալը, նրա հայրը՝ բասկետբոլիստ Թոմփսոնը , հասցրել էր Քլոեին երեք տարբեր աղջիկների հետ դավաճանել:

Այնուամենայնիվ, կարծես թե, Քլոեն ներել է սիրելիին. նրանց ավելի վաղ «բռնացրել էին» Մալիբուում։
Ով գիտի, գուցե, նորաթուխ հայրիկն ու մայրիկը վերամիավորվելու ուժ գտնեն իրենց մեջ:









                                                                           Լուսանկարները՝ Instagram, Backgrid



© NEWS.am STYLE