Քիմ Քարդաշյանի սիրառատ սելֆիները երեխաների հետ

17:35   15 հուլիսի, 2018

Հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին շատերը համարում են սելֆիների թագուհի: Աստղը «վերանվաճել է» իր տիտղոսը նոր սելֆիներով ու երեխաների հետ արված լուսանկարներով:

37-ամյա աստղը ներկայացել է վարսերի մի մասը ձիգ վեր հավաքած, ինչը ընդգծել է նրա գեղեցիկ դիմագծերն ու խնամված մաշկի փայլը:



Աստղային մայրիկը, չնայած զբաղվածությանը, չի մոռանում ժամանակ անցկացնել երեխաների հետ: Մինչեւ մարզասրահ գնալը նա լուսանկարվել ու զվարճացել է 5-ամյա Նորթի ու փոքրիկ Չիկագոյի հետ:



Հայուհին հատուկ հավելվածի միջոցով ստեղծված կարճ տեսանյութեր է հրապարակել, որոնցում ինքն ու երեխաները տարբեր կերպարներով են հանդես եկել:

Լուսանկարներում նա համբուրում է իր կրտսեր դստերը՝ Չիկագոյին:



«Դուք այնքան անուշիկն եք», - տեսանյութերից մեկում ասել է Քիմը: Այդ կարճ հոլովակում Չիկագոն քույրիկի՝ Նորթի գրկում է:



Երեւում է, մայրիկը շատ բան ունի սովորեցնելու իր դուստրերին: Չէ՞ որ նրա լուսանկարներին ամեն օր սպասում է ավելի քան 110 մլն. օգտատեր:






                                                                                                          Աղբյուրը՝ Daily Mail
                                                                                              Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE