Ջորջ Քլունիին հաջողվել է լուսանկարել վերջերս տեղի ունեցած վթարից հետո

10:19   16 հուլիսի, 2018

Վերջերս տեղի ունեցած վթարից հետո լրագրողներին հաջողվել է լուսանկարել Ջորջ Քլունիին։

Հիշեցնենք, որ Ջորջ ու Ամալ Քլունիները հիմա Իտալիայում են գտնվում, որտեղ Քլունին նկարահանվում է Catch 22 հեռուստասերիալում, որի նկարահանումները Սարդինիայում են անցնում (Ջորջ Քլունին ամերիկացի գրող Ջոզեֆ Հելլերի «Հնարք-22» վեպի մոտիվներով նկարահանվող այս սերիալի և ռեժիսորն է, և դերասանը)։ Այս պատմությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Իտալիայում ծառայություն անցող ԱՄՆ ՌՕՈՒ օդաչուների կյանքի մասին է։

Անցած շաբաթ Ջորջ Քլունին վթարի էր ենթարկվել, երբ իր սկուտերով նկարահանման հարթակ էր գնում։ Դերասանին հոսպիտակացրել էին ձեռքերի, ոտքերի ու ազդրերի վնասվածքներով։ Հիվանդանոցից դերասանին տուն է տարել կինը՝ Ամալ Քլունին։

Մեկ օր անց դերասանին դուրս էին գրել ու նրան արդեն տեսել են կնոջ հետ, երբ նրանք իրենց օդանավով Միլան էին ուղևորվում։

Հիմա էլ Ջորջին լուսանկարել են TMZ թղթակիցները, երբ նա իր մասնավոր օդանավով Հռոմ է ժամանել։  Դատելով տեսանյութից՝ Ջորջի հետ ամեն ինչ կարգին է։



© NEWS.am STYLE