Քիմ Քարդաշյանը Dolce & Gabbana շքեղ անսամբլով՝ Beautycon-2018-ի ժամանակ

13:10   16 հուլիսի, 2018
Քիմ Քարդաշյանը կարողանում է այնպես ուշադրություն գրավել, որ մոռանում ես Ֆուտբոլի աշխարհի առաջնության երեկվա եզրափակչնի մասին:) Հայուհուն հրավիրել էին Beautycon-2018 միջոցառմանը (նորաձեւության փառատոն, որը մի քանի օր է տեւում Լոս Անջելեսում), որտեղ նա 30 րոպե խոսել է նորաձեւության, դրա վրա իր ազդեցության մասին, նաեւ պատասխանել է հավաքվածների բազմաթիվ հարցերի։
 
Քիմ Քարդաշյանը ներկայացել էր Dolce & Gabbana շքեղ անսամբլով։ 37-ամյա հեռուստաաստղը միջոցառմանը եկել էր վինտաժային հագուստով։
Ուշագրավ է, որ իր Instagram-ում Քիմը հրապարակել է լուսանկար, որտեղ նշել է, որ մտադիր է միջոցառմանը գնալ ահա այս սպիտակ հագուստով․
 
Սակայն իրականում նա եկել էր սև հագուստով:)
 
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ WireImage, BroadImage, Getty, Starktraksphotos
 
 


© NEWS.am STYLE