«Փոքր ժամանակվանից սիրում էի տանը մերկ քայլել». Շպռոտի նոր՝ գայթակղիչ լուսանկարները

12:23   16 հուլիսի, 2018

Ամերիկանակ երգչուհի Շպռոտը միշտ էլ աչքի է ընկնում իր գայթակղիչ լուսանկարներով եւ համարձակ գրառումներով, որոնցով հաճախ կիսվում է Instagram-ի իր էջում:

Այս անգամ երգչուհին իր հետեւորդներին ուրախացրել է միանգամից մի քանի լուսանկարներով, որոնցում լողազգեստով է եւ համարձակ կեցվածքով:

Շպռոտը տարբեր կերպ է մեկնաբանել իր լուսանկարները: Օրինակ՝  լուսանկարներից մեկին կից նա անգլերենով գրել է. «Ինչպե՞ս վարվել զրպարտությունների դեմ: Ես լրագրող չեմ, ես բանաստեղծ եմ: Ես միայն մի բան հաստատ գիտեմ՝ դա ցավեցնում է, իսկ ցավն օգնում է, որ եւս մեկ քայլ կատարեմ դեպի ինքնաբացահայտում»:

Երգչուհին նաեւ նշել է, որ պետք է սիրել սեփական մարմինը.

«Ես սիրում եմ իմ մարմինը: Փոքր ժամանակվանից սիրում էի տանը մերկ քայլել…մինչեւ տատիկիս դնգստոցը…Միշտ հարցնում էի՝ ամոթը ո՞վ է ստեղծել»,-անկեղծացել է Շպռոտը:



© NEWS.am STYLE