Նազենի Հովհաննիսյանի գրառումը Ֆրանսիայի հաղթանակի մասին եւ նոր լուսանկարները՝ Փարիզից

13:25   16 հուլիսի, 2018

Ֆուտբոլի աշխարհի առաջնության եւ Ֆրանսիա-Խորվաթիա դիտարժան ֆուտբոլային հանդիպման մասին քննարկումները դեռ շարունակվում են: Շատերը մինչ այս պահը տխրում են, որ խորվաթներին չհաջողվեց այս տարի նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը, իսկ մյուս ֆուտբոլասերներն էլ շարունակում են ուրախանալ Ֆրանսիայի հաղթանակի համար:

Ֆրանսիայի հավաքականի հաղթանակն ուրախացրել է նաեւ հաղորդավարուհի եւ դերասանուհի Նազենի Հովհաննիսյանին, որը երեկ` մինչ խաղի արդյունքը, լուսանկար էր հրապարակել օրերս Հայաստան ժամանած լեգենդար ֆուտբոլիստների հետ եւ հույս հայտնել, որ Ֆրանսիայի հավաքականը կհաղթի: Իսկ այսօր հաղորդավարուհին նոր լուսանկարներ է հրապարակել Instagram-ում, որոնցում Էյֆելյան աշտարակի ֆոնին է:

«Սրտանց շնորհավորում եմ Ֆրանսիայի հավաքականին Ֆուտբոլի աշխարհի առաջնության հաղթանակի համար: Ես, իսկապես, հուսով եմ, որ մի հրաշալի օր Հայաստանի ազգային հավաքականը եւս կարժանանա այս պատվին»,-անգլերենով գրել է հաղորդավարուհին, որը լուսանկարներում մուգ կապույտ զգեստով է, որն այնքան համապատասխան է Փարիզի երկնքին:)



© NEWS.am STYLE