Գարիկ Մարտիրոսյանի կինը ֆուտբոլի աշխարհի առաջնությունից հետո պարել է

14:09   16 հուլիսի, 2018
Դե ինչ, մենք դեռ ուշքի չենք եկել Ֆուտբոլի աշխարհի առաջնության երեկվա ցնցող եզրափակիչ խաղից, որտեղ Ֆրանսիայի հավաքականը Խորվաթիայի հավաքականին հաղթեց 4։2 հաշվով։ Հավանաբար դա վերջին 30 տարվա լավագույն եզրափակիչ խաղերից մեկն էր։
 
Հանդիպմանը ներկա էին աստղեր, այդ թվում՝ Գարիկ Մարտիրոսյանն իր կնոջ՝ Ժաննա Լեւինայի հետ։
 
Հայ շոումենը Ֆրանսիայի հավաքականին էր երկրպագում, իսկ նրա կինը՝ խորվաթներին։
Իսկ ահա՝ եզրափակիչից հետո Ժաննա Լեւինան իր Instagram-ում հրապարակել է այսպիսի պար:)

A post shared by Janna Levina (@jannalevina_martirosyan) on

Բախտս բերեց, որ երեկ ներկա էի ԱԱ-ի եզրափակչին։ Շատ տպավորիչ խաղ էր։ Քանի որ զգացմունքների առատությունից ձայնս կտրվել է, ոչինչ չեմ խոսի՝ կպարեմ»,- այսպես է մակագրել իր տեսանյութը Գարիկի կինը։
 


© NEWS.am STYLE