Նաոմի Քեմփբելն ու Ֆրենչ Մոնտանան՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչին

15:10   16 հուլիսի, 2018
Երեկ, ինչպես հայտնի է ամբողջ աշխարհին, ավարտվեց Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որը տեղի էր ունենում Ռուսաստանում։ Եզրափակիչը կայացել է Մոսկվայում, որտեղ «Լուժնիկի» մարզադաշտում Ֆրանսիայի հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին 4։2 հաշվով, ու երկրորդ անգամ դարձել աշխարհի չեմպիոն։
 
Եզրափակիչ խաղին հետեւում էին բազմաթիվ համաշխարհային աստղեր, այդ թվում՝ Նաոմի Քեմփբելն ու ռեփեր Ֆրենչ Մոնտանան։
 
48-ամյա մոդելը երկրպագում էր Ֆրանսիայի հավաքականին, որին հանդիպումից հետո շնորհավորել է իր Instagram-ում, գրելով VIVA FRANCE:
 
Իսկ ֆրենչ Մոնտանան ոգելից խմիչք էր վայելում։
 
Աղբյուրը՝ Daily Mail
 
Լուսնակարները՝ Backgrid
 


© NEWS.am STYLE