Երկրպագուները Թայվանում «հարձակվել են» Սելին Դիոնի վրա

16:14   16 հուլիսի, 2018
Սելին Դիոնը շարունակում է իր համաշխարհային շրջագայությունը, ու երգչուհին արդեն Թայվան է ժամանել։
 
50-ամյա երգչուհուն երկրպագուները ջերմորեն դիմավորել են Taipei Songshan օդանավակայանում։
 
Սելինն ինքնագրեր էր բաժանում ու անդադար լուսանկարվում իրեն դիմավորող երկրպագուների հետ։
 
Համաշխարհային շրջագայությունը, որը երգչուհին այդպես էլ անվանել է` World Tour, ընդգրկում է Ասիան, Ավստրալիան ու Նոր Զելանդիան։
 
Ի դեպ, Սելինը հիմա հիմնականում ապրում է Լաս Վեգասում, որտեղ ելույթ է ունենում Caesars Palace-ում, բայց այս պահի դրությամբ Սելինը որոշել է հանգստանալ Վեգասից ու ուղեւորվել է շրջագայության, որպեսզի մի քիչ ցրվի։ Ուշագրավ է, որ երգչուհու բոլոր համերգների տոմսերը վաճառվել են վաճառքում հայտնվելու առաջին իսկ օրը։
 
Աղբյուրը՝ Daily Mail
 
Լուսանկարները՝ Getty


© NEWS.am STYLE