«Առաջ ես ինձ ատում էի». Գոհար Ավետիսյանի անկեղծ խոստովանությունն ու խորհուրդը՝ քաշի պատճառով բարդույթավորվող մարդկանց

15:25   16 հուլիսի, 2018

Մոսկվաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը բավականին ակտիվ է Instagram-ում: Սակայն պահանջված դիմահարդարը միայն իր անկրկնելի փոխակերպումներով չէ, որ կիսվում է իր հետեւորդների հետ: Շատ հաճախ Գոհարը նաեւ ներկայացնում է իր առօրյան, ամուսնու հետ հարաբերություններն ու կյանքի տարբեր շրջանների զգացողությունները:

Այս օրերին Գոհարն ամուսնու հետ հանգստանում է Հունաստանում, սակայն դա չի խանգարել դիմահարդարին, որ նա վերհիշի իր կյանքից մի դրվագ՝ կապված ավելորդ քաշի եւ դրա պատճառվ ձեռք բերած  բարդույթի հետ, որն արդեն անցյալում է:

«Զարմանալի է, բայց նախկինում ես ինձ ավելի քիչ էի սիրում, քան հիմա: Չնայած՝ ստում եմ, նախկինում ես ինձ ատում էի:

Երբ 9-րդ դասարանում կշռվեցի եւ հայտնաբերեցի, որ կշռում եմ 100 կգ, ինձ թվաց, թե ես աշխարհի ամենադժբախտ մարդն եմ՝ մտածելով՝ ինչո՞ւ պետք է ինձ նման ճարպոտ մեկն ընդհանրապես ապրի… Այդ օրվանից արդեն անցել է ավելի, քան 11 տարի, իսկ իմ քաշը հիմա ավելի շատ է: Ու հետո՞ ինչ:) Ես հիմա ամբողջությամբ փոխվել եմ, թեեւ ինձ շրջապատող աշխարհը նույն է՝ իր չափանիշներով ու դրանց չհամապատասխանելու դեպքում՝ քննադատություններով հանդերձ: Ես պարզապես հասկացել եմ, որ ունեմ մի կյանք եւ որ պարտավոր եմ ինձ սիրել: Իսկ հետո ես սկսեցի սիրել ամեն ինչ ու բոլորին, ովքեր ինձ շրջապատում են: Երբ դու սիրով ես լցված, քեզ շրջապատող աշխարհն էլ հիանալի է թվում»,-իր հրապարակած լուսանկարին կից գրել է դիմաարդարն ու քաջալերել բոլոր նրանց, ովքեր այս պահին նույն խնդրի շորջ են մտորում՝ խորհուրդ տալով, որ անդադար կրկնեն իրենց մտքում, թե որքան հմայիչ են իրենք:

                                                                               



© NEWS.am STYLE