Ազգայինի ու ժամանակակիցի համադրությունը՝ NEWS.am STYLE-ի ֆոտոշարքում

14:25   16 հուլիսի, 2018

Մենք ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, երբ ազգային դետալներն, ի ուրախություն շատերիս, կրկին նորաձեւ են եւ ակտիվորեն կիրառվում են հայտնի դիզայներների հավաքածուներում: Եվ բոլորովին պարտադիր չէ, օրինակ, ազգային զարդերը համադրել միմիայն տարազի հետ: Այսօր ազգայինի ու ժամանակակիցի համադրությունն առավել, քան թրենդային է, իսկ հայկական շոու-բիզնեսում այս թրենդը քարոզողներից մեկը երգչուհի Սիրուշոն է, որն իր PreGomesh զարդերի եւ աքսեսուարների հավաքածուի միջոցով շեշտեց ավանդական զարդերի ու ջինսե տաբատների ու տոպերի համադրելի լինելը:

NEWS.am STYLE-ն էլ նման փորձարկում իրականացրեց իր նոր ֆոտոշարքում: Նկարաանման ընթացքում կրկին համոզվեցինք, որ ազգային զարդերն ինքնատիպ էներգիա են պարունակում եւ հրաշալիորեն ձուլվում են ժամանակակից ոճի հետ:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի

Զարդերը՝ PreGomesh



© NEWS.am STYLE